Գասպարիի հանդեպ Քոչարյանի աջակիցների բռնության դեպքով քրգործ կա14 մայիսի 2019 - 16:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի մոտ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից ակտիվիստ Վարդգես Գասպարիի նկատմամբ գործադրված բռնության դեպքով քրեական գործ է հարուցվել: «Նոր խոսեցի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյանի հետ, նա ինձ փոխանցեց, որ Վարդգես Գասպարիի միջադեպի հետ կապված արդեն հարուցվել է քրեական գործ, և գործն ուղարկվել է քննչական կոմիտե», - գրել է պատգամավորը: Ավելի վաղ ակտիվիստ Վարդգես Գասպարին տուժել է մայիսի 13-ին մեկնարկած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատի ժամանակ։ Գասպարին եկել էր դատարան պաստառով, ուր Քոչարյանի կողքին գրված էր «Մարտի 1» ու «Հոկտեմբերի 27» ու վանկարկել է «Քոչարյան՝ մարդասպան», ինչից հետո իր ու Քոչարյանի աջակիցների միջև լարում է եղել, ակտիվիստին քաշքծել են, խլել պաստառը, այնուհետև հարվածել, ինչի հետևանքով այտուցվել է աչքը: Ցանցում տարածված տեսանյութերում երևում է, որ հարվածողը TV 5 հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանն էր: Ավելի ուշ միջադեպով ոստիկանություն է բերման ենթարկվել հինգ անձ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |