Եվրատեսիլի եզրափակիչ անցած առաջին 10 երկիրը հայտնի է

Եվրատեսիլի եզրափակիչ անցած առաջին 10 երկիրը հայտնի է

PanARMENIAN.Net - Իսրայելի Թել Ավիվում կայացած Եվրատեսիլ երգի մրցույթի եզրափակչի առաջին 10 մասնակիցը հայտնի է՝ նրանք Ավստրալիայի, Բելառուսի, Հունաստանի, Իսլանդիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի, Սերբիայի, Սլովենիայի, Չեխիայի և Էստոնիայի ներկայացուցիչներն են:

Առաջին կիսաեզրափակչի 17 մասնակից երկրներից եզրափակիչ չեն անցել Բելգիայի, Հունգարիայի, Վրաստանի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ֆինլանդիայի և Չերնոգորիայի ներկայացուցիչները, գրում է «Ինտերֆաքսը»:

Մասնակիցների ելույթները գնահատել են ժյուրին և հանդիսատեսը:

Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակիչը կայացել է մայիսի 14-ի երեկոյան:

Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը (Սրբուհի Սարգսյան) հանդես կգա մայիսի 16-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում Walking Out երգով: Եզրափակիչը կանցկացվի մայիսի 18-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---