Մեսչյան. Կասկադի վերին հատվածը պետք է հնարավորինս շուտ կառուցապատվի

Մեսչյան. Կասկադի վերին հատվածը պետք է հնարավորինս շուտ կառուցապատվի

PanARMENIAN.Net - Կասկադի վերին հատվածը պետք է հնարավորինս շուտ կառուցապատվի: Այդ մասին քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

«Կասկադի վերևի փոսորակն ու հարակից տարածքը պետք է հնարավորինս շուտ կառուցապատվի։ Եթե սեփականատերը՝ Գաֆէսճեան ընտանիքը, մտադրություն չունի կառուցապատել, մեր խնդրանքն է, որ վաճառեն»,-ասել է նա։

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպմանը ասել է նաև, որ մինչև 2019 թվականի հունվար մտադիր են ավարտել մետրոյի նոր կայարանի նախագծային աշխատանքները:Մեսչյանը նշել է, որ այդ դեպքում 2020 թվականի սկզբից կմեկնարկեն շինարարական աշխատանքները:

Նա հայտնել է նաև, որ բացի մետրոպոլիտենի նոր կայարանից, քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է նաև ճոպանուղու կառուցման ծրագիրը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---