Ադրբեջանը լայնածավալ զորավարժություն կանցկացնի15 մայիսի 2019 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20-24-ը Ադրբեջանում այդ երկրի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ տեղի կունենան լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ զորքերի տարբեր տեսակների ներգրավվածությամբ: Այդ մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ: Զորավարժությունների գլխավոր թեման հակառակորդի հարձակման հետմղումն է գիշերային ժամերին, հակահարվածներն ու հակահարձակման անցնելը, գրում է Haqqin.az-ը: Զորավարժություններին կմասնակցեն մինչև 10, 000 զինծառայող, 150 միավոր տանկեր և այլ զրահատեխնիկա, մոտ 200 հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մոտ 35 ինքնաթիռ և ուղղաթիռ: Զորավարժությունները կանցնեն տարբեր զորվարժարաններում գիշերային ժամերին, բարդ ռելիեֆային և ռադիոէլեկտրոնային հանգամանքներում, դեսանտային և հատուկ մանևրային ուժերի մասնակցությամբ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |