Կուրնիկովը՝ Բաքվի մասին. Չեք կարող մարզական միջոցառման անվտանգությունն ապահովել, մի արեք15 մայիսի 2019 - 16:12 AMT PanARMENIAN.Net - «Էխո Մոսկվի» ռուսական ռադիոկայանի «Ֆուտբոլային ակումբ» հաղորդման ժամանակ հաղորդավարներ Վասիլի Ուտկինն ու Մաքսիմ Կուրնիկովը, անդրադառնալով Բաքվում կայանալիք ԵԼ եզրափակչի «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը, խոսել են նաև խաղադաշտում Հենրիխ Մխիթարյանի հայտնվելու հավանականության մասին: Վճռորոշ խաղը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում՝ «Արսենալը» խաղալու է «Չելսիի» հետ: Նրանք նշել են, որ Ադրբեջան մուտքի արգելքը վերաբերում է ոչ միայն Մխիթարյանին, այլ ցանկացած հայի անկախ քաղաքացիությունից: Նրանք նշել են, որ, օրինակ, իրենց գործընկեր, լրագրող Իրինա Բաբլոյանը չի կարող մեկնել Բաքու և երկրպագել «Արսենալին»: Կուրնիկովն ասել է, որ հայտնի սպրոտային մեկնաբան Նոբել Առուստամյանը ևս խնդիրներ կունենա, եթե ցանկանա տեղում երկրպագել իր սիրած թիմին, նույնիսկ ծնունդով Բաքվից լինելու պարագայում: «Եթե Ադրբեջանը ստանձնում է նման մակարդակի միջոցառման կազմակերպումը, ապա պետք է հասկանա է, որ պարտավոր է ապահովել դրանց նորմալ անցկացումը, էլ չենք ասում անվտանգության մասին: Իսկ եթե, ասենք, հանդիպման կոմիսար մի ֆրանսհայ նշանակվի, օրինա՞կ: Եթե նման դեպքերում պատրաստ չեն ապահովել հանդիպումը նորմալ անցկացնելու համար անհրաժեշտ միջոցները, ապա չպետք է հավակնեն: Սա զվարճանքների ինդուստրիա է, չեք կարող՝ մի արեք»,-ասել է Ուտիկինը: Ավելի վաղ Լոնդոնի «Արսնեալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին, խոսելով Բաքվում Եվրոպայի լիգայի եզրափակիչն անցկացնելու մասին, ասել է, որ կցանկանար, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցի մայիսի 29-ի խաղին:ՈւԵՖԱ-ն իր հերթին հայտարարել է, որ Մխիթարյանը կարող է անարգել մուտք գործել Ադրբեջան՝ մասնակցելու ԵԼ եզրափակիչ խաղին: 2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» (3:1) հետ արտագնա խաղին, իսկ 2018-ին «Արսենալի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» (3:0) հետ հանդիպմանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |