// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Արսենալն» անվտանգության լրացուցիչ միջոցներ է պահանջել ՈւԵՖԱ-ից և Բաքվից

«Արսենալն» անվտանգության լրացուցիչ միջոցներ է պահանջել ՈւԵՖԱ-ից և Բաքվից

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն 24 ժամում պետք է պատասխանի «Արսենալին»՝ կհամապատասխանի արդյոք անվտանգության մակարդակը Բաքվում լոնդոնյան ակումբի պահանջներին, որպեսզի ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարողանա մասնակցել Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին:

Վճռորոշ խաղը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում՝ «Արսենալը» խաղալու է «Չելսիի» հետ:

Մխիթարյանին մուտքի արտոնագիր ստանալու հատուկ թույլտվություն է տրվել, սակայն ակումբն անվտանգության լրացուցիչ միջոցներ է պահանջել, հայտնում է Haqqin.az-ն Evening Standard-ի վրա հղումով:

Նշվում է, որ «Արսենալը» սովորաբար արտագնա խաղերի իր անվտանգության աշխատակիցների հետ է մեկնում, սակայն այժմ լոնդոնցիները պահանջել են ավելացնել իրավապահների քանակը Բաքվում թիմի տեղաշարժի ժամանակ, ինչպես նաև հյուրանոցի շուրջը, որտեղ մնալու են թիմի անդամները: Դա արվում է, որպեսզի Մխիթարյանը կարողանա ազատ տեղաշարժվել:

«Բանակցություններն «Արսենալի» և ՈւԵՖԱ-ի միջև շարունակվում են: «Արսենալի» պատվիրակությունը գտնվում է Բաքվում՝ քննարկվում են Բաքվի օլիմպիական ստադիոնում եզրափակչի լոգիստիկայի հարցերը ՈւԵՖԱ պաշտոնյաների և «Չելսիի» գործընկերների հետ»,-գրում է Evening Standard-ը:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, չնայած ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածությանը:

ՈւԵՖԱ-ն իր հերթին հայտարարել էր, որ Մխիթարյանը կարող է անարգել մուտք գործել Ադրբեջան՝ մասնակցելու ԵԼ եզրափակիչ խաղին:

2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» (3:1) հետ արտագնա խաղին, իսկ 2018-ին «Արսենալի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» (3:0) հետ հանդիպմանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում:

 Ուշագրավ
«Սա սկանդալ է, սա հիասքանչ խաղի շատ կեղտոտ կողմն է, և եթե ես լինեի ԱԳ նախարար հստակ կընդգծեի ՈւԵՖԱ-ին, որ սա խիստ անընդունելի է», - ասել է Վաթսոնը
«Մենք մեծ հիասթափությամբ հայտարարում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին»,-ասվում է հայտարարության մեջ
«Բեռնլիի» հետ խաղում նա շատ լավ խաղաց»,-ասել է մարզիչը
«Սպորտն ու քաղաքականությունն անջատ են»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը