Ավստրիայի տարրական դպրոցում հիջաբն արգելել են

Ավստրիայի տարրական դպրոցում հիջաբն արգելել են

PanARMENIAN.Net - Ավստրիայի երկպալատանի խորհրդարանը մայիսի 15-ին, պահպանողական Ավստրիայի ժողովրդական կուսակցության և ծայրահեղ աջակողմյան Ավստրիայի ազատության կուսակցության աջակցությամբ, հավանություն է տվել տարրական դպրոցում կանացի գլխաշոր կրելու արգելքին:

«Արգելվում է «գաղափարական կամ կրոնական նկատառումներով թելադրված և գլուխը ծածկող հագուստ կրելը»,-ասվում է օրենսդիրի որոշման մեջ, գրում է Deutsche Welle-ն:

Նորամուծությունը, սակայն, չի տարածվում հրեական կիպայի վրա, քանի որ, ինչպես ասվում է փաստաթղթում, այն ամբոջությամբ կամ մեծամասամբ չի ծածկում մազերը:

Խախտման համար նախատեսվում է 440 եվրո տուգանք: Ավստրիայի իշխանությունների համաձայն, օրենքը հնարավոր է բողոքարկել միայն Սահմանադրական դատարանում:

Վարչապետ Սեբաստիան Կուրցի գլխավորած կառավարությունը 3 անգամ որոշումը ներկայացրել էր խորհրդարանի քննարկմանը: 2017-ին Ավստրիայում արգելվեց դեմքը ծածկող հագուստ կրելը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---