Գարեգին Բ. Միջեկեղեցական և միջազգային տարբեր հարթակներում միշտ բարձրաձայնում ենք ԼՂ խնդրի մասին

Գարեգին Բ. Միջեկեղեցական և միջազգային տարբեր հարթակներում միշտ բարձրաձայնում ենք ԼՂ խնդրի մասին

PanARMENIAN.Net - Եկեղեցին միջեկեղեցական և միջազգային տարբեր հարթակներում մշտապես բարձրաձայնում է արցախյան հիմնախնդրի մասին: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այդ մասին հայտարարել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Վեհափառը նշել է, որ Հայոց եկեղեցին կարելին անում է` նպաստելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Արցախի ԱԺ պատվիրակությանն ուղեկցում էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի:

Կաթողիկոսը կարևորել է միջխորհրդարանական հանդիպումները, որոնց ընթացքում համատեղ քննարկվում են Արցախի առջև ծառացած հարցեր, որպեսզի միասնական ջանքերով հաղթահարվեն բոլոր մարտահրավերները, պաշտպանվեն արցախահայության արդար իրավունքները և գտնվեն հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ: Այդ գործընթացում Նորին Սրբությունը հրամայական է նկատել միասնականությունը և համագործակցությունը, հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը:

Գարեգին Բ կաթողիկոսը հավաստիացրել է, որ Արցախը միշտ իր աղոթքների մեջ է, Հայոց Եկեղեցին` Արցախի կողքին` պատրաստակամ աջակից լինելու արցախցուն: Ամենայն Հայոց կաթողիկոսը հաստատել է, որ Արցախով ոգեշնչվում և խանդավառվում է աշխարհասփյուռ հայ ժողովուրդը, որի համախմբման և միավորման գործում Արցախը կարևոր դերակատարություն ունի:

Անդրադառնալով Արցախ կատարած հովվապետական այցելություններին` Նորին sրբությունն ընդգծել է, որ միշտ վերադառնում է մխիթարված և գոտեպնդված` տեսնելով արցախցու հավատավոր և քաջարի ոգին, որով անառիկ է պահում երկրի սահմանները: Հայրապետի խոսքի համաձայն, արցախահայության զորավոր ու դարերի խորքից եկող հավատքը, լավատեսությունը և քաջազնությունը հաղթական կամքի ոգի է կերտում ողջ ազգի մո

Արցախյան պատվիրակությունը Հայաստան էր ժամանել Հայաստանի և Արցախի ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստի առիթով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---