«Ռեալը»՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ապրանքանիշ16 մայիսի 2019 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալը» գլխավորել է Brand Finance խորհրդատվական ընկերության կազմած ամենաթանկ ֆուտբոլային ապրանքանիշերի 2019-ի վարկանիշը: Իսպանական թիմի բրենդը մեկ տարում թանկացել է գրեթե 27%-ով՝ հասնելով 1,6 մլրդ եվրոյի: Վերջին անգամ «Ռեալը» գլխավորել էր Brand Finance-ի վարկանիշը 2010-ին: Վարկանիշի 2018-ի առաջատար՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ հորիզոնականում է: Թիմի ապրանքանիշը մեկ տարում էժանացել է գրեթե 6%-ով՝ մինչև 1,5 մլրդ եվրո, գրում է «Վեդոմոստին»: Ընդհանուր առմամբ առաջին տասնյակի կազմը չի փոխվել 2018-ի համեմատ: 3-7-րդ տեղերը, ինչպես և 2018-ին, զբաղեցրել են «Բարսելոնան» (1,4 մլրդ եվրո), «Բավարիան» (1,3 մլրդ եվրո), «Մանչեսթեր Սիթին» (1,26 մլրդ եվրո), «Լիվերպուլը» (1,2 մլրդ եվրո), «Չելսին» (1 մլրդ եվրո): «Պարի Սեն Ժերմենը» (0,9 մլրդ եվրո) 8-րդ հորիզոնականում է, իսկ «Արսենալը» նահանջել է 9-րդ տեղը (0,89 մլրդ եվրո): Տասնյակը, ինչպես և 2018-ին, եզրափակում է «Տոտենհեմ Հոտսպուրը» (0,8 մլրդ եվրո): Ընդհանուր առմամբ վարկանիշում ընդգրկված է 50 ակումբ՝ 18 Մեծ Բրիտանիայից, 13 Գերմանիայից, 7 Իսպանիայից, 6 Իտալիայից, 3 Ֆրանսիայից, 1 Նիդերլանդներից, և 1-ական Պորտուգալիայից և ՌԴ-ից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |