Թրամփը չեղարկել է Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը

Թրամփը չեղարկել է Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 17-ից չեղարկել է Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը՝ հանելով երկիրը զարգացող երկրների ցանկից: Այդ մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Թուրքիայի տնտեսական զարգացման մակարդակը, ասվում է հաղորդագրության մեջ: Նախագահն իրազեկել էր ԱՄՆ Կոնգրեսին և Թուրքիային իր որոշման մասին մարտի 4-ին, գրում է «Վեդոմոստին»:

Միևնույն ժամանակ Թրամփը երկու անգամ նվազեցրել է Թուրքիայից պողպատի ներմուծման մաքսատուրքը՝ մինչև 25 տոկոս: Մաքսատուրքերը բարձրացվել էին մինչև 50 տոկոս 2018-ի օգոստոսին: 2018-ին ԱՄՆ-ում պողպատի ներմուծումը նախորդ տարվա համեմատ նվազել է 12 տոկոսով, Թուրքիայից՝ 48 տոկոսով, նշում է Սպիտակ տունը: Այդ բարելավումների հետ կապված Թրամփը նպատակահարմար է համարել չեղարկել Թուրքիայի համար բարձր սակագները:

Մարտին ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին, որ Հնդկաստանն ու Թուրքիան կարող են դուրս բերվել զարգացող երկրնրի համար գործող Արտոնությունների ընդհանուր համակարգից, որոնվ նախատեսվում է որոշ ապրանքների անմաքս ներմուծում ԱՄՆ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---