«Արսենալը» հիասթափված է. Մխիթարյանը, հավանաբար, չի մեկնի Բաքու

«Արսենալը» հիասթափված է. Մխիթարյանը, հավանաբար, չի մեկնի Բաքու

PanARMENIAN.Net - Լոնդնոի «Արսենալը» հավանական է համարում, որ ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներով ստիպված կլինի բաց թողնել Եվրոպայի լիգայի եզրափակիչը «Չելսիի» հետ, որն անցնելու է Բաքվում:

Վճռորոշ խաղը տեղի կունենա մայիսի 29-ին Բավում, «Արսենալը» կհանդիպի «Չելսիի» հետ:

Նշվում է, որ «Արսենալն» ու Մխիթարյանը հիասթափված են, սակայն, ակումբը հնարավոր չի համարում հրաժարվել խաղին մասնակցելուց, քանի որ հաղթանակի դեպքում բավականին մեծ պարգևավճարներ կստանա:

Ավելի վաղ ակումբը հայտնել էր, որ դեռ անվտանգության երաշխիքներ չի ստացել ՈւԵՖԱ-ից, բանակցությունները շարունակվում են: Ակումբը որոշում կկայացնի մինչև հաջորջ շաբաթվա սկիզբը: Հավանականությունը մեծ է, որ հայ ֆուտբոլիստը Բաքու չի մեկնի:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, չնայած ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածությանը:

ՈւԵՖԱ-ն իր հերթին հայտարարել էր, որ Մխիթարյանը կարող է անարգել մուտք գործել Ադրբեջան՝ մասնակցելու ԵԼ եզրափակիչ խաղին:

2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» (3:1) հետ արտագնա խաղին, իսկ 2018-ին «Արսենալի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» (3:0) հետ հանդիպմանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---