«Գահերի խաղի» վերջին սերիան ԱՄՆ տնտեսությանը կարող է $3.3 մլրդ վնաս տալ![]() 18 մայիսի 2019 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան 10.7 մլն ամերիկացի մայիսի 20-ին աշխատանքի չի գնա «Գահերի խաղի» վերջին սերիան դիտելու համար: Այդ մասին ասվում է Kronos ընկերության Աշխատանքային ռեսուրսների ինստիտուտի կանխատեսման մեջ: Բացի այդ, 2.9 մլն մարդ մտադիր է ուշացումով գնալ գործի, ևս 3,4 մլն հեռահար կաշխատի: Ըստ Challenger, Gray & Christmas ընկերության, աշխատանքի արտադրողականության կորստի պատճառով ամերիկյան տնտեսությունը 3.3 մլրդ դոլարի վնաս կկրի, գրում է Lenta.ru-ն: «Գահերի խաղի» վերջին սերիայի հեռարձակումը ընդհանուր առմամբ կազդի ավելի քան 27 մլն մարդու աշխատանքային մտադրությունների վրա, ասվում է հետազոտման մեջ: Սերիալի վերջին եթերաշրջանն արդեն զգալիորեն ազդել է ամերիկացիների աշխատանքի արտադրողականության վրա: 20,4 մլն մարդ խոստովանել է, որ սերիալի դիտումներն ազդել են աշխատանքի հաճախելիության, աշխատունակության վրա: 2011-ից ցուցադրվող «Գահերի խաղը» ֆենտեզի սերիալն ամենաթանկերից է հեռուստատեսության պատմության մեջ՝ վերջին եթերաշրջանի մեկ սերիայի նկարահանումը միջինը 15 մլն դոլար է պահանջել: Սերիալը բազում պարգևներ է ստացել լայնածվալ նկարահանումների և բազում հայտնի դերասանների մասնակցության շնորհիվ Հղումներ թեմայով. Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |