Կաթողիկոսը կոչ է անում ժողովրդին զերծ մնալ բռնությունից

Կաթողիկոսը կոչ է անում ժողովրդին զերծ մնալ բռնությունից

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ուղերձ է հղել՝ խորը մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նա կոչ է արել ժողովրդին զերծ մնալ բռնություններից:

«Սիրելի հավատավոր զավակներ մեր, խորը մտահոգությամբ ենք հետևում անցնող մի քանի ժամերին Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակին:

Մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրինահարգության ամրապնդման ուղղությամբ արձանագրված հաջողությունները հնարավոր է պահպանել ու զորացնել միայն եղբայրության և սիրո ոգու ամրապնդմամբ:

Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին` ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից, խաղաղությամբ, ազգային միասնության ոգով և միմյանց նկատմամբ սիրով առլեցուն ներդնելու բոլոր ջանքերը` հաղթահարելու համար մեր առջև ծառացած մարտահրավերները»,-ասվում է ուղերձում:

Ուղերձում նաև հավատ է հայտնվում ողջախոհությանը և հայրենիքի ապագայի հանդեպ պատասխանատվության բարձր գիտակցությանը:

«Հայրապետիս աղոթքն է, որպեսզի օրհնյալ մեր երկրի մեջ փոխըմբռնման և համերաշխության միջոցով, Տիրոջ օգնականությամբ լուծվեն առկա բոլոր տարաձայնություններն ու հակառակությունները:Երկնառաք օրհնություն և աստվածային իմաստություն ամենքիս»,-ասվում է ուղերձում:

Փաշինյանը մայիսի 19-ի երեկոյան հայտարարել էր Հայաստանի բոլոր դատարանների մուտքերը փակելու ակցիայի մասին, որին միացել էին Ազգային ժողովի իշխանական պատգամավորները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---