Էմիլիա Քլարկը դիմել է «Գահերի խաղի» երկրպագուներին

Էմիլիա Քլարկը դիմել է «Գահերի խաղի» երկրպագուներին

PanARMENIAN.Net - Դերասանուհի Էմիլիա Քլարկը, որը «Գահերի խաղը» սերիալում կատարում է թագուհի Դեյներիս Թարգարիենի դերը, դիմել է երկրպագուներին: Նա ուղերձ է հրապարակել Instagram-ում՝ հրաժեշտ տալով իր կերպարին:

«Գահերի խաղը» ձևավորեց ինձ որպես կին, որպես դերասան ու մարդ: Ես ափսոսում եմ միայն, որ թանկագին հայրս մեզ հետ չէ՝ այս ամենու տեսնելու համար»,-գրել է Քլարկը:

«Վիշապների մոր պատմությունն իմ ամբողջ չափահաս կյանքը լցրեց, իսկ հերոսուհին գրավել է իմ սիրտը: Ես կոփվում էի վիշապների հրում, արտասուք էի թափում մեր ընտանիքից վաղաժամ հեռացածների համար»,-հավելել է դերասանուհին, գրում է Lenta.ru-ն:

2011-ից ցուցադրվող «Գահերի խաղը» ֆենտեզի սերիալն ամենաթանկերից է հեռուստատեսության պատմության մեջ՝ վերջին եթերաշրջանի մեկ սերիայի նկարահանումը միջինը 15 մլն դոլար է պահանջել: Սերիալը բազում պարգևներ է ստացել լայնածվալ նկարահանումների և բազում հայտնի դերասանների մասնակցության շնորհիվ

 Ուշագրավ
Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստնում նշվում է գիրք նվիրելու օրը
Կինոշուկան իր մեծությամբ և հնարավորություններով աշխարհում երրորդն է
Ավելի վաղ նման արդյունք է գրանցել էր միայն Քրիսթոֆեր Քրոսը
«Համոզված եմ եղել, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում»,- նշել է նա