Ադրբեջանում մեկնարկել են 10,000 զինծառայողի մասնակցությամբ զորավարժությունները

Ադրբեջանում մեկնարկել են 10,000 զինծառայողի մասնակցությամբ զորավարժությունները

PanARMENIAN.Net - Ադրբեջանում մեկնարկել են օպերատիվ-տակտիկական լայնածավալ զորավարժություններ 10,000 անձնակազմի ներգրավմամբ: Զորավարժությունների գլխավոր թեման հակառակորդի հարձակման հետմղումն է գիշերային ժամերին, հակահարվածներն ու հակահարձակման անցնելը, հայտնում է Interfax.az-ը:

Զորավարժություններին մասնակցում է 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մոտ 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մոտ 35 ինքնաթիռ և ուղղաթիռ:

Զորավարժությունները կանցնեն տարբեր զորվարժարաններում գիշերային ժամերին, բարդ ռելիեֆային և ռադիոէլեկտրոնային հանգամանքներում, դեսանտային և հատուկ մանևրային ուժերի մասնակցությամբ:

Զորավարժությունների ընթացքում մշակվելու է դեսանտային և հատուկ մանևրային ուժերի կիրառումը հակառակորդի պաշտպանության խորքում, կատարելագործվելու են կառավարման հմտությունները:

Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 24-ը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---