Հայ սամբիստները ԵԱ-ից 1 ոսկի, 4 արծաթ և 2 բրոնզ են բերել![]() 20 մայիսի 2019 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի Խիխոն քաղաքում մայիսի 17-19-ը անցկացվել է Սամբոյի Եվրոպայի 2019թ. առաջնությունը՝ մասնակցությամբ 29 պետության ավելի քան 230 մարզիկի: ՀՀ պատվիրակության կազմում էր 19 մարզիկ, որոնցից 7-ը հասել է հաջողության՝ բարձր պահելով հայական սամբոյի և Հայաստանի պատիվը: Հայ սամբիստները ԵԱ-ից 1 ոսկե, 4 արծաթի և 2 բրոնզե մեդալ են բերել , հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: Հայաստանի հավաքականը մարզական սամբոյի թիմային հաշվարկով զբաղեցրել է 3-րդ պատվավոր հորիզոնականը՝ առաջ թողնելով Ռուսաստանի ու Վրաստանի թիմերին: Մեդալակիրներներն են. Մարզական սամբո՝ 52կգ՝ Տիգրան Կիրակոսյան՝ 1 –ին տեղ, 57կգ՝ Գրիգոր Մխիթարյան՝ 2-րդ տեղ, 62կգ՝ Մաքսիմ Մանուկյան՝ 2-րդ տեղ, 68կգ՝ Ռաֆիկ Մանուկյան՝ 3 –րդ տեղ, 82կգ՝ Վահագն Չալյան՝ 2-րդ տեղ, Մարտական սամբո՝ 52կգ՝ Ջոն Բալայան՝ 2-րդ տեղ, 57կգ՝ Պողոս Բադալյան՝ 3-րդ տեղ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |