Բրազիլիայում զինված անձը եկեղեցում 3 մարդ է սպանել

Բրազիլիայում զինված անձը եկեղեցում 3 մարդ է սպանել

PanARMENIAN.Net - Զինյալ անձը 3 մարդ է սպանել Բրազիլիայի Պարակատու շրջանի եկեղեցում: Մինչ եկեղեցի գնալը տղամարդը սպանել է իր նախկին հարսնացուին՝ նրա տանը, գրում է ՌԻԱ Նովոստին Correio Braziliense-ի վրա հղումով:

Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ իրավապահները պարեկում էին եկեղեցու շրջանը, ուստի կարողացել են օպերատիվ արձագանքել:

Կրակողը եղել է 39-ամյա Ռուդսոն Արագոն Գիմարաեշը՝ ՌՕՈւ նախկին զինծառայող: Նա վիրավորվել է ոստիկանի կրակոցից և տեղափոխվել հիվանդանոց: Ընդհանուր առմամբ կասկածյալի ձեռքից 4 մարդ է մահացել:

Ոստիկանության ներկայացուցիչ Ֆլավիո Սանտյագոն ասել է, որ եկեղեցում 20 մարդ է եղել, իսկ կրակողի մոտ դեռ 6 փամփուշտ կար: «Եթե ոստիկանությունը ժամանակին չմոտենար, իրավիճակը շատ ավելի վատ կլիներ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---