Թատերականի ուսանողները բոյկոտում են ռեկտորի ընտրությունը. Փակել են դռները22 մայիսի 2019 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ուսանողները ինստիտուտի շենքի ներսում բողոքի ակցիա են իրականացնում՝ բոյկոտում են ռեկտորի ընտրությունները։ Մայիսի 22-ին բուհում կայացած խորհրդի նիստում թատերականի ռեկտոր է ընտրվել Լիլիթ Արզումանյանը, հայտնում է Panorama.am-ը: Ուսանողները պահանջում են այլընտրանքային թեկնածու։ Ուսանողները լրատվամիջոցների հետ զրուցում նշել են, որ իրենց բողոքի ակցիան ուղղորդված չէ: Բուհի մուտքի մոտ նաև ոստիկաններ կան, որոնց ուսանողները թույլ չեն տալիս ներս մտնել։ Թատերականի շենքում գտնվող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանը և Նարինե Թուխիկյանը փորձել են դուրս գալ շենքից, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները նրանց թույլ չեն տվել: Արզումանյանը 1993 թվականից ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի տեղակալն է եղել, իսկ 2013-2018թթ.` Հանձնաժողովի նախագահը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |