#BoycottBaku. Երկրպագուները ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով Բաքվից տեղափոխել ԵԼ եզրափակիչը

#BoycottBaku.  Երկրպագուները ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով  Բաքվից  տեղափոխել ԵԼ եզրափակիչը

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները Change.org հարթակում ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով ՈւԵՖԱ-ից Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը տեղափոխել Բաքվից:

Երկրապագուներն օգտագործում են #BoycottBaku հեշթեգը:

Նշվում է, որ աննախադեպ խնդիրների պատճառով «Արսենալի» և «Չելսիի» երկրպագուներից շատերը չեն կարող ներկա գտնվել ԵԼ եզրափակչին:

«ՈւԵՖԱ-ի՝ հանդիպումը Բաքվում անցկացնելու որոշումը ստիպել է «Արսենալի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին դուրս մնալ խաղից՝ անվտանգության նկատառումներից ելնելով: ՈւԵՖԱ-ի որոշումն անամոթաբար առաջնահերթությունը տալիս է եկամուտին՝ մի կողմ թողնելով գեղեցիկ խաղն ու ֆուտբոլիստների անվտանգությունը»,- ասվում է խնդրագրում:

Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ ակումբի և Հայատսանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Չելսիի» հետ: «Մենք մեծ հիասթափությամբ հայտարարում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Մենք մանրակրկիտ կերպով ուսումնասիրել ենք Միկիի մասնակցության բոլոր տարբերակները, սակայն, քննարկելով հարցը Միկիի և նրա ընտանիքի հետ, միասին պայմանավորվել ենք, որ նա չի մասնակցի մեր թիմի արտագնա խաղին»,-ասվում է «Արսենալի» հայտարարության մեջ:

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը Բաքվում անցկացնելու որոշմանն ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---