Պոզներ. Փաշիննյանն ինքն էլ է լրագրող եղել, եթե նրան վարչապետն ընդուներ՝ չէ՞ր զարմանա24 մայիսի 2019 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզները, որը Երևանում մասնակցել է իր «Հրաժեշտ պատրանքներին» գրքի շնորհանդեսին, հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին նա ասել է գրքի շնորհանդեսի ժամանակ: «Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը 1,5 ժամ է տևել: Դա ճաշկերույթ էր, ոչ թե հարցազրույց»,-ասել է Պոզները, հայտնում է pozneronline.ru-ն: «Երբ այսօր հանդիպում էի Փաշինյանյի հետ, մտածեցի՝ վարչապետն ուրի՞շ գործ չունի, ինչո՞ւ է լրագրողի հետ հանդիպում: Մտածեցի՝ Փաշինյանն ինքն էլ է լրագրող եղել, և եթե նրան այն ժամանակ վարչապետն ընդուներ, չէ՞ր զարմանա»,-ասել է նա: Պոզներն ասել է, որ ինքը ոչ լեգենդար է, ոչ էլ մեծ, ուղղակի լավ է կատարում իր աշխատանքը և չի համարում, որ յուրահատուկ ինչ-որ բան է անում: Պոզները Հայաստան է ժամանել մայիսի 22-ին: Մայիսի 23-ին նա վարպետության դասով է հանդես եկել Հայ-ռուսական համալսարանի ուսանողների առջև: Մայիսի 24-ին Պոզները կլինի ARARAT Speakers Night նախագծի հյուրը, կշփվի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, կպատասխանի նրանց հարցերին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |