Թերեզա Մեյը հրաժարական է տվել24 մայիսի 2019 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ որոշել է հրաժարական տալ Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի և, հետևաբար, նաև վարչապետի պաշտոնից: Այդ մասին նա հայտարարել է վարչապետի պաշտոնական նստավայրի՝ Դաունիգ-սթրիթ 10-ի շեմին: Այդ հայտարարությանը նրան դրդել են կուսակիցները, այդ թվում նախարարների կաբինետի անդամները, որոնք դժգոհ են Մեյի ներկայացրած Brexit-ի նոր համաձայնագրից, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Այսօր ես հայտարարում եմ, որ հունիսի 7-ին կհեռանամ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից»,-ասել է Մեյը: Դա թույլ կտա Մեյին վարչապետի պաշտոնում ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը Մեծ Բրիտանիա է ժամանելու հունիսի սկզբին: Նա կժամանի պետական այցով: Կուսակցության նոր առաջնորդի ընտրության գործընթացը կսկսվի հունիսի 7-ից հետո, թեև այս պահի դրությամբ հիմնական թեկնածուն ԱԳՆ նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնն է, որն արդեն հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: Հավանական է համարվում նաև Համայնքների պալատի նախկին առաջնորդ Անդրեա Լիդսոմի թեկնածությունը: Պոտենցիալ թեկնածուներ են նաև ԱԳ նախարար Ջերեմի Հանթը և ՆԳՆ ղեկավար Սաջիդ Ջավիդը: Քանի դեռ նոր առաջնորդ չի ընտրվել, իսկ դա սովորաբար, մոտ 6 շաբաթ է տևում, Մեյը, հավանաբար, կմնա որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | Մարությանը կուսակցություն է հիմնում. Համագումարը` մայիսի 1–ին Անվանումն արդեն հայտնի է Բաքուն Ռասմուսենին մեղադրում է ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարի «կարգավիճակը չարաշահելու» մեջ Ռասմուսենի խմբի զեկույցում ԵՄ–ին կոչ է արվել համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերել Հայաստանին ԱԱԾ սահմանապահ զորքերն ընդունելություն են սկսել «Զվարթնոց» անցակետում ծառայության համար Ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան անձինք Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն այն արցախցիները, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 5 տարվա ընթացքում |