ԱՄՆ-ն Ասանժի դեմ մեղադրանքը համալրել է 17 նոր կետով. Նրան 175 տարվա ազատազրկում է սպառնում

ԱՄՆ-ն  Ասանժի դեմ մեղադրանքը համալրել է 17 նոր կետով. Նրան 175 տարվա ազատազրկում է սպառնում

PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ մեղադրանքները համալրել են 17 նոր կետով:

Մասնավորապես, 47-ամյա ավստրալացուն մեղադրում են ազգային պաշտպանությանն առնչվող գաղտնի փաստաթղթերն ապօրինաբար հայթայթելու և հրապարակելու մեջ: Այդ մասին ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության մայիսի 23-ի հայտարարության մեջ:

Եթե Ասանժին մեղավոր ճանաչեն բոլոր 18 կետով, ապա նրան կարող են դատապարտել 175 տարվա ազատազրկման:

Ասանժի փաստաբանն, իր հերթին, «աննախադեպ» է անվանել մեղադրանքները՝ համարելով դա «սպառնալիք բոլոր լրագրողներին», գրում է Deutsche Welle-ն:

Ջուլիան Ասանժը ձերբակալվել է ապրիլի 11-ինԼոնդոնում: Ասանժն Էկվադորի դեսպանատնից դուրս չէր եկել 2012 թվականից, քաղաքական ապաստան ստանալով Շվեդիայում 2 կանանց կողմից բռնաբարություն կատարելու մեջ մեղադրվելուց հետո։ Ասանժը չէր ընդունում մեղադրանքը՝ նշելով, որ քրգործն ընդամենը միջոց է նրան ձերբակալելու ու ԱՄՆ արտահանձնելու համար։

7 տարվա ընթացքում Էկվադորի դեսպանատան աշխատակիցների ու Ասանժի հարաբերությունները լրջորեն փչացել էին։ Դիվանագենտները բողոքում էին Ասանժի փնթիությունից ու բարդ բնավորությունից, 2017-ին նրան արգելել էին հաղորդակցվել աշխարհի հետ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---