3 հայ՝ աշխարհի ամենահայտնի 30 ջութակահարների թվում

3 հայ՝ աշխարհի ամենահայտնի 30 ջութակահարների թվում

PanARMENIAN.Net - Ranker պորտալը հրապարակել է մեր ժամանակների աշխարհի ամենաականավոր ջութակահարների վարկանիշը։ Ցուցակում 30 ջութակահար է ընդգրկվել, որոնցից 3-ը հայ են։

Սամվել Երվինյանը և Սերգեյ Խաչատրյանը ներկայացնում են Հայաստանը, իսկ Արա Մալիքյանը՝ Իսպանիան, հայտնում է culturavrn.ru-ն:

Ցուցակում են նաև Իցհակ Պերլմանը (ԱՄՆ-Իսրայել), Հիլարի Հանը (ԱՄՆ), Մաքսիմ Վենգերովը (Ռուսաստան- Իսրայել), Դևիդ Գարեթը (Գերմանիա), Աննե-Սոֆի Մուտերը (Գերմանիա), Լեոնիդաս Կավակոսը (Հունաստան), Սարա Չանգը (ԱՄՆ- Կորեա), Պինհաս Ցուկերմանը (Իսրայել), Ջոշուա Բելը (ԱՄՆ) և այլոք:

Վարկանիշը կազմվել է դասական երաժշտության հազարավոր սիրահարների քվեարկության արդյունքում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---