Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավարը Եվրախորհրդարան է ընտրվել![]() 27 մայիսի 2019 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Կատալոնիայի կառավարության նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը և նրա տեղակալ Օրիոլ Ժունկերասն ընտրվել են Եվրախորհրդարան: Սակայն, դեռևս պարզ չէ, կկարողանան արդյոք նրանք իրականում զբաղեցնել իրենց տեղերը, քանի որ երկուսն էլ դատական գործերով են անցնում Իսպանիայում, գրում է Ինտերֆաքսը El Pais-ի վրա հղումով: Պուչդեմոնն այժմ Բելգիայում է, որտեղ ապաստանել է՝ փախչելով իսապանական արդադատությունից Կատալոնիայի անկախության մասին հանրաքվեից հետո, որը Մադրիդն ապօրինի է ճանաչել: Իր տեղը Եվրախորհրդարանում զբաղեցնելու համար նա սկզբից ստիպված է լինելու վերադառնալ Իսպանիա: Ժունկերասն այժմ կալանքի տակ է Իսպանիայում՝ նրան մեղադրում են 2017-ին Կատալոնիայի կարգավիճակի մասին ապօրինի հանրաքվե կազմակերպելու և անցկացնելու մեջ: Մինչդեռ Պուչդեմոնի փաստաբան Գոնսալո Գոյեն հայտարարել է, որ իր պաշտպանյալն անկախ ամեն ինչ մտադիր է մասնակցել հուլիսի 2-ին Ստրասբուրգում կայանալիք երդմնակալության նստաշրջանին: Սակայն նա չի հստակեցրել, թե ինչպես է վերջինս մտադիր դա իրականացրել: Պուչդեմոնը փախել է Բելգիա այն բանից հետո, երբ 2017-ի հոկտեմբերին նրան հեռացրեցին ժեներալիտետի ղեկավարի պաշտոնից: Իսպանիայում նրա և նրա կողմնակիցների դեմ անջատողականության մեղադրանքներ են առաջ քաշված, ինչպես նաև ապստամբություն հրահրելու և ֆինանսական մեքենայությունների մեղադրանքներ: Իսպանիա ժամանելու դեպքում նրան կարող են կալանավորել: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |