ՌԴ քաղաքացիություն չունեցողները տաքսի չեն կարողանա վարել

ՌԴ քաղաքացիություն չունեցողները տաքսի չեն կարողանա վարել

PanARMENIAN.Net - Տաքսոմոտորային փոխադրումների ոլորտում աշխատող օտարերկրյա ընկերությունները չեն կարողանա աշխատել Ռուսաստանի տարածքում՝ համապատասխան փոփոխությունները կատարվել են տաքսիների ագրեգատորների մասին օրինագծի երկրորդ ընթերցումից առաջ: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի տրանսպորտի և շինարարության կոմիտեի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, ՌԴ քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարողանա տաքսու վարորդ աշխատռել:

«Մենք նաև վերջնականապես կամրագրենք օրենքում, որ տաքսիների օտարերկրյա վարորդներ չենք ունենալու: ՌԴ քաղաքացիություն չունեցող մարդն իրավունք չի ունենա որպես տաքսու վարորդ աշխատել ՌԴ տարածքում»,-ասել է նա:

Տաքսու վարորդներին նաև կարգելեն ուղևորատար օգտագործման 7 տարին հատած ավտոմեքենաների օգտագործումը:

Ըստ Պետդումայի ներկայացուցչի, օրենքն ուժի մեջ կմտնի 2019-ին:

Տաքսի ծառայության մասին օրենքի վրա աշխատանքը սկսվել էր դեռևս 2015-ին՝ օրինագիծը շրջանառության մեջ էր դրվել Պետդումայում, ընդունվել առաջին ընթերցմամբ: 2018-ին ամռանն այն հետ կանչվեց, հետո նորից դրվեց շրջանառության մեջ: Դեկտեմբերին այն ընդունվեց առաջին ընթերցմամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---