Սահակաշվիլիի կուսակցությունը մտադիր է մասնակցել Ուկրաինայի Ռադայի ընտրություններին

Սահակաշվիլիի կուսակցությունը մտադիր է մասնակցել Ուկրաինայի Ռադայի ընտրություններին

PanARMENIAN.Net - Միխայիլ Սահակաշվիլիի Նոր ուժերի կուսակցությունը մտադիր է մասնակցել Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին: Այդ մասին հայտնել է կուսակցության առաջնորդներից մեկը՝ Դավիթ Սակվարելիձեն:

Սակվարելիձեն ճիշտ է համարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշումն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Ըստ նրա, գործող Գերագույն ռադայում «չկան ոչ կաոլիցիաներ, ոչ գաղափարներ, ոչ նորմալ մարդիկ, որոնք պատրաստ են ինչ-որ փոփոխությունների», գրում է «Վեդոմոստին»:

Մայիսի 28-ին Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով վերադարձրել է ուկրաինական քաղաքացիությունը Միխայիլ Սահակաշվիլիին, որից վերջինս զրկվել էր 2017-ին կեղծ տվյալներ ներկայացնելու պատճառով:

Մայիսի 21-ին Զելենսկին ցրել է Գերագույն ռադան: Արտահերթ ընտրությունները կայանալու են հուլիսի 21-ին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---