Արման Նավասարդյանը՝ Համազգային թատրոնի տնօրեն

Արման Նավասարդյանը՝ Համազգային թատրոնի տնօրեն

PanARMENIAN.Net - Մշակույթի նախարարությունում կայացել է «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը։ Հաղթել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դերասան Արման Նավասարդյանը։

«Շարունակելու եմ աշխատանքն ավելի ու ավելի եռանդով»,- ասել է թատրոնի տնօրենը։ Նա հավելել է, որ գրավոր բոլոր հարցերին ճիշտ պատասխանել է, բանավորն էլ լավ է անցել։ «Ինչքան հասկացա՝ դեմ չկար»,- նշել է Նավասարդյանը, հայտնում է Panorama.am-ը:

Մրցույթին որպես տնօրենի թեկնածու միայն Նավասարդյանն է մասնակցել։ Եղել է ևս մեկ թեկնածու, սակայն, Նավասարդյանի տվյալներով, ինքնաբացարկ էր հայտնել։

2018 թ. դեկտեմբերին թատրոնի դերասանները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը։ Դեկտեմբերի 12-ին նա հրաժարական տվեց։ Դրանից հետո թատրոնի դերասան Արման Նավասարդյանը նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբայնի հրամանով վեց ամիս ժամանակով նշանակվել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---