Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է գնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է գնում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 31-ից կօգտվի տարեկան նվազագույն արձակուրդի մի մասից: Նրան կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Համապատասխան որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով ՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի մայիսի 31-ին:

2. Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը»,-հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---