Սիմֆերոպոլի օդանավակայանը կկրի Այվազովսկու անունը31 մայիսի 2019 - 16:23 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Սիմֆերոպոլի օդանավակայանն անվանակոչվել է հայտնի հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունով: «Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանը Հովհաննես Այվազովսկու պատվին անվանակոչելը շատ կարևոր իրադարձություն է մեզ համար: Առաջիկայում դրան նվիրված հանդիսավոր արարողություն կկազմակերպվի, որին կներկայացվեն նաև այն նոր տարրերը, որոնք առաջիկայում հայտնվելու են օդանավակայանի տարածքում և ծանոթացնելու են այցելուներին նկարչի և նրա ստեղծագործությունների հետ: Հատուկ անակնկալներ են նախատեսված այդ օրը մեկնող ուղևորների համար»,-ասվում է օդանավակայանի պաշտոնական հայտարարության մեջ: Նույն հրամանագրով Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանին շնորհվել է մեծանուն ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի անունը, իսկ Դոմոդեդովոն այսուհտ կլինի հայտնի գիտնական Միխայիլ Լոմոնոսովի անվան: Վնուկովո օդանավակայանն անվանակոչվել է ավիակոնստրուկտոր Անդրեյ Տուպոլևի անունով: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում: Արվեստի, գիտության և մշակույթի հայտնի գործիչների անուններով է անվանակոչվել ՌԴ ևս 43 օդանավակայան: Նախագահի հրամանագրում նշվում է, որ բոլոր այն գործիչները, որոնց անուններով են կոչվել օդանավակայանները, «հատուկ ծառայություններ են մատուցել հայրենիքին», գրում է ՌԲԿ-ն:Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից՝ մայիսի 31-ից: Պատմական գործիչները Ռուսաստանի օդանավակայանների համար ընտրվել են «Ռուսաստանի հայտնի անունները» մրցույթի արդյունքում, որի ժամանակ քաղաքացիները կարող էին քվեարկել նախընտրած տարբերակների օգտին: Մրցույթը կայացել է 2018-ի աշնանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |