ԱՄՆ-ում կրակ են բացել քաղաքապետարանում. 12 զոհ կա

ԱՄՆ-ում կրակ են բացել քաղաքապետարանում. 12 զոհ կա

PanARMENIAN.Net - ԱՄՆ արևելքում գտնվող Վիրջին Բիչ քաղաքում մայիսի 31-ի երեկոյան պաշտոնյան անկանոն կրակ է բացել քաղաքապետարանի շենքում՝ առնվազն 12 մարդ սպանելով: Եվս 6 մարդ վիրավորվել է:

Պատահարի վայր ժամանած ոստիկանների և հանցագործի միջև փոխհրաձգություն է եղել: Ոստիկաններից մեկին փրկել է զրահաբաճկոնը, իսկ հարձակվողը սպանվել է, գրում է Deutsche Welle-ն: Այս պահի դրությամբ դրդապատճառների մասին ոչինչ հայտնի չէ: Ըստ տեղի ոստիկանության պետ Ջեյմս Սերվերի, հարցերը դեռևս պատախաններից շատ են:

Միջադեպի հետ կապված WAVY տեղական հեռուստաալիքը հայտնել է, որ մայիսի 30-ին քաղաքապետարանի աշխատակիցը, որը երկար տարիներ էր աշխատել իր պաշտոնում, ազատվել է աշխատանքից: Սակայն Սերվերան հերքել է այդ տեղեկությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---