«Ռեալը» կընդունի զոհված իր նախկին խաղացողի 11-ամյա որդուն

«Ռեալը» կընդունի զոհված իր նախկին խաղացողի 11-ամյա որդուն

PanARMENIAN.Net - «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Խոսե Անտոնիո Ռեյեսի որդին ուսուցումը կշարունակի «թագավորական ակումբի» համակարգում:

Խոսե Ռեյես Լոպեսը վթարից զոհված ֆուտբոլիստի միակ որդին է: Նա կմիանա «Ռեալին« հաջորդ խաղաշրջանում: 11-ամյա ֆուտբոլիստն օգնել է «Լեգանեսին» հաղթել իր տարիքային խմբի առաջնությունում և մրցաշարի լավագույն ռմբարկու է ճանաչվել, գրում է Lenta.ru-ն The Sun-ի վրա հղումով:

Ռեյեսը զոհվել է հունիսի 1-ին: Մարզիկը 35 տարեկան էր, նա ՃՏՊ զոհ դարձավ: Ըստ La Sexta-ի, վթարի պատճառ կարող էր հանդիսանալ արագության գերազանցումը: Ռեյեսի հետ միասին ավտոմեքենայում էին նրա զարմիկները՝ Ջոնաթան Ռեյեսն ու Խուան Կալդերոնը: Առաջինը տեղում մահացել է, երկրորդին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է մեկ ժամ անց:

Ռեյեսը «Սեվիլյայի» սաներից էր, հետո որպես կիսապաշտպան հանդես էր գալիս «Ռեալի» կազմում, Լոնդոնի «Արսենալի», Մադրիդի «Ատլետիկոյի» և Լիսաբոնի «Բենֆիկայի» կազմում: Նա դարձել է Իսպանիայի և Անգլիայի ազգային առաջնությունների հաղթող, 2 անգամ հաղթել է Եվրոպայի լիգան «Ատլետիկոյի» կազմում և 3 անգամ՝ «Սեվիլյայի»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---