Ալի Բաբաջան. Հայաստանը սկսել է հասկանալ, թե որքան զգայուն է Թուրքիայի համար ղարաբաղյան հիմնախնդիրը16 սեպտեմբերի 2008 - 18:40 AMT PanARMENIAN.Net - «Վերջերս Հայաստանի կառավարությունը սկսել է ավելի լավ հասկանալ, թե որքան զգայուն հարց է Թուրքիայի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,- Բրյուսսելում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նրա խոսքերով, հարցի լուծումը եռակողմ ձեւաչափով` Հայաստան, Թուրքիա եւ Ադրբեջան, զգալիորեն կթեթեւացնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հայտնել էր, որ մտադիր է միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Հետագայում Գյուլը հայտնել է, որ «17 տարվա ընթացքում գործող ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ մի զգալի արդյունքի չի հասել»: Ընդ որում, նա նշել է, որ Թուրքիայի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդիրները միայն երկկողմ չեն, դրանք տարածաշրջանային են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |