Ապրիլին ՀՀ-ում 2751 բիզնես է գրանցվել

Ապրիլին ՀՀ-ում 2751 բիզնես է գրանցվել

PanARMENIAN.Net - 2019 թվականի ապրիլին Հայաստանում բիզնես գործունեություն ծավալող 2751 ընկերություն է գրանցվել:

Ըստ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալների, դրանց մեծ մասը՝ 1670-ն անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ ունեն:

Հաշվետու ժամանակահատվածում ստեղծվել է 12 արտադրական կոոպերատիվ (Ա/Կ), 804 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ), 66 փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ), 19 բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---