Բակո Սահակյան. Հարկավոր է ամեն ինչ անել ԼՂՀ-ի որպես բանակցային գործընթացի լիիրավ մասնակցի կարգավիճակը վերականգնելու համար17 սեպտեմբերի 2008 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցերի լայն շրջանակ: Բակո Սահակյանը կարեւորել է Եվրոպայի եւ հատկապես Ֆրասիայի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում: Նախագահը կրկին անգամ ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը պահպանելու անհրաժեշտությունը, միաժամանակ ավելացնելով, որ պետք է անել հնարավորինը ԼՂՀ-ի որպես բանակցային գործընթացի լիիրավ մասնակցի կարգավիճակը վերականգնելու համար: Երկուստեք նշվել է հակամարտող կողմերի միջեւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորման գործում կոնկրետ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ արտգործնարարար Գեորգի Պետրոսյանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |