Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ երիտասարդական ԱԱ չեմպիոն![]() 8 հունիսի 2019 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Վարազդատ Լալայանը հռչակվել է Ֆիջիում ավարտված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն: Գերծանր քաշային կարգում (+109 կգ) Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում գրանցել է 419 կգ (192+227) և 1 կգ գերազանցել երկրորդ տեղը գրաված իրանցի Ալի Դավուդիին: Աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը հանդես է եկել նաև կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Արփինե Դալալյանը (+87 կգ), որը գրավել է չորրորդ տեղը: Երկամարտում հայ մարզուհին ցուցադրել է 241 կգ (101+140): Հրում վարժությունում Դալալյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Ավելի վաղ Կարեն Ավագյանը (89 կգ) գրավել էր չորրորդ տեղը, իսկ Արմեն Գրիգորյանը (73 կգ) եւ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) հայտնվել էին 6-րդ տեղում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |