Ապրիլին անշարժ գույքի առուվաճառքն աճել է 21%-ով10 հունիսի 2019 - 12:56 AMT PanARMENIAN.Net - 2019-ի ապրիլին 2018-ի նույն ամսվա համեմատ անշարժ գույքի նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքները ՀՀ-ում աճել են մոտ 21%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ընթացիկ տարվա ապրիլին ՀՀ-ում կատարվել է անշարժ գույքի առուվաճառքի 4310 գործարք՝ նախորդ տարվա 3565-ի դիմաց: Մասնավորապես՝ բազմաբնակարան շենքի բնակարանի առուվաճառքի գործարքների թիվը 1472 է՝ 2018-ի 1189-ի դիմաց, բնակելի տներինը՝ 647՝ 448-ի դիմաց, հասարակական նշանակության օբյեկտներինը՝ 231՝ 194 դիմաց: Ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ամփոփ տեղեկատվության, 2019-ի ապրիլին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքների պետական գրանցման 16,270 գործարք (առուվաճառք, նվիրատվություն, փոխանակում, վարձակալում, գրավադրում, ժառանգում, օրինականացում և այլն): Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |