Ինչու չի կառուցվում Սևանի խոստացված լճափնյա հետիոտն ճեմուղին

Ինչու չի կառուցվում Սևանի խոստացված լճափնյա հետիոտն ճեմուղին

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքաշինության կոմիտեն 2019-ի հունվարին հայտնել էր, որ նոր թափ է հաղորդվել 2018-ին մեկնարկած Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածում հանգստի և զբոսաշրջության գործառույթների զարգացման ծրագրին, ըստ որի պետք է կառուցվեր մոտ 10 կմ երկարություն ունեցող լճափնյա հետիոտն ճեմուղի:

PanARMENIAN.Net -ի հարցմանն ի պատասխան ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը հայտնել է, որ «Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագծի իրականացման աշխատանքները դեռ չեն իրականացվում, քանի որ նախորդ ներկայացված էսքիզային լուծումներում «լիարժեք հաշվի չէին առնված Սևան քաղաքի տեղադիրքը, ինչպես նաև անհրաժեշտ հետիոտն և տրանսպորտային կապերը»:

Քաղաքաշինության կոմիտեում կազմակերպվել է քննարկում նախագծողների հետ: Հաշվի առնելով, որ ներկայացված նախագիծն ավարտուն չէ` այն ներառվել է ՀՀ կառավարության 2019 թվականի միջոցառումների ծրագրում, նշել է Ղուլարյանը:

Ըստ ծրագրի՝ ճեմուղին ծառայելու է որպես կառուցապատումից ազատ (լողափնյա տարածքներ, բնական լանդշաֆտ) և կառուցապատվող գոտիների բաժանիչ գիծ: Ծրագրով առաջարկվում է «Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածում հանգստի և զբոսաշրջության գործառույթների զարգացման համար կտրուկ փոխել ինչպես տարածքին առնչվող իրավական կարգավորումները, այնպես էլ տարածքի գոտևորման և կառուցապատման սկզբունքները՝ ստեղծելով ներդրումների համար գրավիչ պայմաններ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---