ՊԵԿ-ի տեսուչը հարկերը թաքցրած տնտեսվարողներից կաշառք է վերցրել

ՊԵԿ-ի տեսուչը հարկերը թաքցրած  տնտեսվարողներից կաշառք է վերցրել

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունների և Կումայրիի բաժնի ծառայողները բացահայտել են պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն վարչության ստուգումների բաժնի գլխավոր տեսուչի ապօրինությունները։

Պարզվել է, որ գլխավոր տեսուչը 2013 - 2019 թվականներին Գյումրիում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտներից, որոնք գրանցված չեն եղել հարկային մարմիններում կամ պատշաճ չեն իրականացրել հարկային պարտավորությունները, անօրինական գործունեությունները չարձանագրելու համար, որպես կաշառք պահանջել ու ստացել է խոշոր չափերով գումարներ։

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե նախաքննության։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---