Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարները կհանդիպեն Գաբալայում

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարները կհանդիպեն Գաբալայում

PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին ադրբեջանական Գաբալայում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Եռակողմ ձևաչափով գործակցության զարգացման շուրջ կարծիքներ կփոխանակեն Ադրբեջանի ՊՆ ղեկավար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան:

Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն նաև տարածաշրջանային նախագծերի անվտանգության ապահովման, ինչպես նաև մի շարք այլ հարցեր, հայտնում է Haqqin.az-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---