ԶԼՄ. Դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը սաուդացի թագաժառանգի զբոսանավում է11 հունիսի 2019 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որը վաճառվել էր ռեկորդային $450 միլիոնով, հայտնաբերել են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի զբոսանավում, հայտնում է The Guardian-ը: Նշվում է, որ կտավը կմնա զբոսանավի վրա, մինչև որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները մշակութային կենտրոն կկառուցեն, որտեղ նախատեսվում է ցուցադրել նկարը: Մայիսի 26-ի դրությամբ զբոսանավը գտնվում էր Կարմիր ծովում՝ եգիպտական Շարմ էլ Շեյխի մոտ: Մարտին The New York Times-ը հայտնել էր, որ «Աշխարհի փրկիչը» կտավն անհետացել է: Ըստ պարբերականի, կտավը պետք է ցուցադրվեր ԱՄԷ Լուվրի մասնաճյուղում, սակայն այն թանգարանւմ չի եղել և աշխատակիցներից ոչ ոք չգիտեր, թե որտեղ է այն: Ավելի ուշ Christie's աճուրդի տունը հայտնեց, որ մեծ նկարչի կտավը փոխանցվել է նոր սեփականատիրոջը 2017-ի դեկտեմբերին, գնումից անմիջապես հետո: Նոր սեփականատիրոջ անունը չէր հրապարակվել: Ըստ պարբերականի, աճուրդում կտավը գնել էր սաուդացի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը ռեկորդային $450 միլիոնով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |