Արսեն Բաբաջանյանի կամերային օպերան Մյունխենում՝ «Ցտեսություն, Ծիտ» վեպի հիման վրա![]() 12 հունիսի 2019 - 11:28 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականի փետրվարին Մյունխենում նախատեսված է Արսեն Բաբաջանյանի «Ցտեսություն, Ծիտ» կամերային օպերայի պրեմիերան՝ ստեղծված Արամ Պաչյանի համանուն վեպի հիման վրա: Վեպն առաջին անգամ հրատարակվել է 2012 թվականին։ 2017-ին լույս է տեսել վեպի վերամշակված տարբերակը: «Ցտեսություն, Ծիտ»-ը թարգմանվել և հրատարկվել է անգլերենով, նախատեսվում է նաև արաբերեն և ֆրանսերեն լեզուներով հրատարակումները: Նախագծի ստեղծագործական թիմը բազմազան է. հիմնական աշխատանքային կազմում են կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը, խորեոգրաֆ և պարուհի Լյուբա Ավակումովան, գրող Արամ Պաչյանը և անիմատոր Եվա Մուրադյանը: Մյունխենաբնակ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանի խոսքով կամերային օպերան կտարբերվի իր ուրույն ոճով և ձևաչափով, ինչպես նաև արվեստի տարբեր ճյուղերի յուրովի համադրմամբ: Մայիսի 2-ին Մյունխենում տեղի է ունեցել օպերայի առաջին հաշվետու ներկայացումը՝ «Աշխատանքային ընթացք» խորագրի ներքո. արտիստները ներկայացրել են իրենց մեկամսյա աշխատանքի արդյունքը Մյունխենի HIER=JETZT փառատոնի շրջանակներում: Մայիսի 3-ին Վիլա Վալդբերտա արվեստագետների կացարանում, որտեղ նախագծի շրջանակներում կրթաթոշակով ներկա էին Արամ Պաչյանն ու Եվա Մուրադյանը, թիմը ներկաներին ներկայացրեց մի ներկայացում, որի ընթացքում գերմաներեն և հայերեն լեզուներով ընթերցվեցին հատվածներ գրքից: Թատերականացված ընթերցմանը զուգահեռ հնչում էր Արսեն Բաբաջանյանի էլեկտրոնային երաժշտությունը՝ գրվածհատուկ: Ներկայացումից հետո ներկաներին տպավորեցին Եվա Մուրադյանի յուրահատուկ ոճով էսքիզները, ինչպես նաև լուսանկարչական էքսպոզիցիան՝ հիմնականում հայկական մոտիվներով, որոնք ներկաներն ազատ էին վերցնելու իրենց հետ: Նախագծի իրականացմանն աջակցում են մի շարք միջազգային կառույցներ, որոնց թվում են Մյունխենի քաղաքապետարանը և Գերմանիայի դաշնությունում Հայաստանի դեսպանատունը: Նախագծի կազմակերպիչն ու իրագործողն է ARTCONCEPT միջազգային ասոցիացիան, որն աչքի է ընկնում բազմապիսի մշակութային միջոցառումներով և փառատոններով Հայաստանում և աշխարհի տարբեր քաղաքներում: «Ցտեսություն, Ծիտ» կամերային օպերայի ստեղծագործական զարգացումներին կարելիէ հետևել նախագծի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |