Տնտեսվարողները ստուգումներից առաջ չեն նախազգուշացվի

Տնտեսվարողները ստուգումներից առաջ չեն նախազգուշացվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հաստատել է «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ անելու մասին նախագիծը:

Դրանով վերացվում է ստուգումներից առաջ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտին նախապես տեղեկացնելու մասին պահանջը:

Գործող կարգավորմամբ տեսչական մարմինը պարտավոր է ստուգումներից առնվազն 3 աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնել այդ մասին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նորմը չափագիտական վերահսկողություն իրականացնելիս հնարավորություն է ընձեռնում, որ տնտեսվարող սուբյեկտները, նախապես տեղեկանալով ստուգման մասին սահմանված նորմերին չափագիտական վերահսկողության ենթակա օբյեկտները թերությունները վերացնում են և պահանջվող նորմերին համապատասխանեցնում են միայն տվյալ օրը:

Նախագիծը ներկայացնող՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ կարգավորումն ուղղված է բենզա և գազալցակայաններում խախտումները վերացնելուն:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տեսչական մարմնի կողմից չափագիտության ոլորտում իրականացվող վերահսկողության արդյունավետության բարձրացում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---