Բարձրագույն դատական խորհրդի ևս մեկ անդամ հրաժարական է տալու

Բարձրագույն դատական խորհրդի ևս մեկ անդամ հրաժարական է տալու

PanARMENIAN.Net - ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հունիսի 14-ին մտադիր է հրաժարականի դիմում ներկայացնել։

«Ստեղծված իրավիճակում այլևս նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակում և վաղը պաշտոնապես կներկայացնեմ հրաժարական (պատճառները կշարադրեմ հրաժարականի տեքստում)», - գրել է նա:

Ավելի վաղ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նրանից առաջ հրաժարական էր ներկայացրել խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, իսկ ավելի վաղ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---