VivaroBet-ը՝ «Արսենալ»-ի պաշտոնական գործընկեր (վիդեո)

VivaroBet-ը՝ «Արսենալ»-ի պաշտոնական գործընկեր

PanARMENIAN.Net - VivaroBet-ը դարձել է «Արսենալ» ֆուտբոլային ակումբի համաշխարհային բուքմեյքերական և խաղային գործընկերը:

Երկարաժամկետ գործընկերության շրջանակում զինագործների երկրպագուներին համաշխարհային բուքմեյքերական ապրանքանիշի կողմից սպասվում են հատուկ առաջարկներ, մրցաշարեր, ուղևորություն դեպի «Էմիրեյթս» մարզադաշտ:

«Անչափ ուրախ ենք ողջունել VivaroBet-ին մեր պաշտոնական գործընկերների ընտանիքում», - ասել է «Արսենալի» կոմերցիոն տնօրեն Փիտեր Սիլվերսթոնը:

Ըստ նրա՝ նորարարությունն այն կարևոր շարժառիթն է, որն օգնում է առաջ ընթանալ:

«Այնպես որ ուրախ ենք գործակցել նման առաջադեմ համաշխարհային բրենդի հետ: Մենք անհամբեր սպասում ենք VivaroBet-ի հետ աշխատանքին՝ ի շահ մեր երկրպագուների գոհունակության», - եզրափակել է Սիլվերսթոնը:

«VivaroBet-ում բոլորն ուրախ են լինել «Արսենալի» համաշխարհային բուքմեյքերական գործընկերը: Մենք «Արսենալի» մեծ երկրպագուներն ենք, այս գործակցությունը VivaroBet-ի երկարաժամկետ ռազմավարության առանցքային մասն է կազմում», - նշել է VivaroBet-ի հիմնադիր Վիգեն Բադալյանը:

VivaroBet-ը գործարկվել է 16 տարի առաջ՝ Հայաստանում:

«Ստեղծելով մեր սեփական ծրագրեն ու ամեն ինչ անելով «տանը»՝ մենք կարողանում ենք մեր հաճախորդներին առաջարկել նորարար, հեշտ և անվտանգ արտադրանք», - եզրափակել է VivaroBet-ի հիմնադիրը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---