Արոնյանը 2-3-րդ տեղերն է բաժանել Norway Chess-ում![]() 15 հունիսի 2019 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մասնակցել է Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտված Norway Chess մրցաշարին: Հայ գրոսմայստերը 9 տուրերում վաստակել է 10.5 միավոր և 2-3-րդ տեղերը բաժանել Յու Յանյիի (Չինաստան) հետ: Առաջին տեղը գրավել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), որը հավաքել է 13.5 միավոր, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Մրցաշարին մասնակցել են նաև Ուեսլի Սոն (ԱՄՆ), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Դին Լիժենը (Չինաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Շաքրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) և Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան): Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ դասական պարտիայում հաղթող չլինելու դեպքում անցկացվում էր կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիա: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |