Ռոսկոմնադզորը կդիտարկի «Չերնոբիլն» արգելելու կոմունիստների պահանջը15 հունիսի 2019 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Ռոսկոմնադզորը ստացել է «Չերնոբիլ» սերիալն արգելափակելու առաջակը, որով գերատեսչությանն է դիմել «Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցությունը: Առաջարկն ընդունվել է քննարկման: «Մենք պարտավոր ենք քննել բոլոր առաջարկները, որ ստանում ենք: Նման դիմում, իրոք, եղել է, մենք այն կդիտարկենք ընդունված կարգով»,-ասել են Ռոսկոմնադզորի մամուլի ծառայությունում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցությունը պահանջում է արգելել մուտքը Ռուսաստան «Չերնոբիլ» սերիալի հեղինակներին:Նաև առաջարկվում է քրեական գործեր հարուցել հեղինակների դեմ հրապարակային զրպարտության համար: Կուսակցությունը կարծում է, որ սերիալում ոչ հավաստի են ներկայացված ժամանակի իրողությունները: «Չերնոբիլի» առաջին սերիան եթեր է դուրս եկել մայիսի 6-ին: 5 սերիայից բաղկացած սերիալը պատմում է 1986-ի ապրիլի 26-ին տեղի ունեցած պայթյունի մասին Չերնոբիլի ԱԷԿ-ում: Սերիալի ռեժիսորն է Յոհան Ռենկը: Գլխավոր դերերը կատարել են Սթելան Սքարսգարդը, Էմիլի Ուոթսոնը, Ջարեդ Հարիսը, Ռոս Արմսթրոնգը, Էդրիան Ոոուլինսը, Փոլ Ռիթերը և Ջեսսի Բաքլին: Սցենարիստն է Քրեյգ Մազինը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |