ԱՄՆ-ում կրակոցներ են հնչել ավարտական երեկոյի ժամանակ. Կա զոհ և վիրավորներ

ԱՄՆ-ում կրակոցներ են հնչել ավարտական երեկոյի ժամանակ. Կա զոհ և վիրավորներ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում կրակոցներ են հնչել ավարտական երեկոյի ժամանակ՝ 1 զոհ կա և 7 վիրավոր:

Դեպքը տեղի է ունեցել Ֆիլադելֆիայում՝ Փենսիլվանիայի նահանգ: Ինչպես հայտնում է CBS Philly հեռուստաալիքը ոստիկանության վրա հղումով, տուժածների թվում 15-17 տարեկան 4 դեռահաս կա և 3 մեծահասակ:

Ոստիկանությունը հայտնել է, որ կրակոցների դրդապատճառներն ու կրակողների քանակը դեռ հայտնի չէ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նախնական տվյալների, կրակոցներից առաջ ծեծկռտուք կամ վիճաբանություն չի եղել: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---