Բաքուն առաջարկում է ՄԱԿ-ում քննարկել «Կովկասի պլատֆորմը»19 սեպտեմբերի 2008 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն առաջարկում է «Կովկասյան Միության» Պլատֆորմը քննարկման ներկայացնել ՄԱԿ-ում: Այդ առաջարկով ուրբաթ օրը Մարտավարական հետազոտությունների լոնդոնյան ինստիտուտում հանդես եկավ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը «Կովկասյան պլատֆորմի» ստեղծման նախաձեռնությունը նշանակալից է համարել «տարածաշրջանում Վրաստանի դեպքերից հետո առաջացած դատարկությունը լրացնելու» տեսակետից: «Ադրբեջանը սատարում է Թուրքիայի նախաձեռնությանը եւ գտնում, որ այն պետք է դիտարկվի ՄԱԿ-ում»,- ասել է Մամեդյարովը: Այդ թեման առանձին քննարկվելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում Նյու-Յորքում կայանալիք Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը, ասել է նախարարը: «Կովկասյան Միության» ստեղծումը տարածաշրջանում կարող է հանգեցնել խաղաղության եւ կայունության վերականգնմանը, գտնում է Էլմար Մամեդյարովը, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը` վկայակոչելով Cihan թուրքական գործակալությանը:Հարավային Օսիայում ռազմական գործողություններից հետո պաշտոնական Անկարան հանդես եկավ «Կովկասի կայունության եւ անվտանգության պլատֆորմի» ստեղծման նախաձեռնությամբ. պլատֆորմին, համաձայն թուրքական կողմի առաջարկի, կարող են միանալ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան եւ Ռուսաստանը: Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, որ Հայաստանը տարածաշրջանում միշտ էլ կողմնակից է եղել երկխոսության, համագործակցության եւ վստահության ամրապնդման, գնահատել է թուրքական նախաձեռնությունը` որպես տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ձեւավոմանն ուղղված քայլ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |