Մոսկվան 2020-ից կանցնի աղբի տեսակավորման

Մոսկվան 2020-ից կանցնի աղբի տեսակավորման

PanARMENIAN.Net - 2020 թվականի հունվարի 1-ից Մոսկվան կանցնի աղբի տեսակավորման: Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

2020-ի սկզբին Մոսկվայում հատուկ կոնտեյներներ կտեղադրեն, որոնց շահագործումը կսկսվի հունվարի 1-ից:

«Բազմաբնակարան տների կոնտեյներային հարթակներում հատուկ տարաներ կտեղադրվեն երկրորդական հումքի համար (պլաստիկ, թուղթ, ստվարաթուղթ, մետաղ՝ ալյումինի տարաներ): Մյուս թափոնները նախկինի պես գոյություն ունեցող կոնտեյներում կկուտակվեն»,-ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ, հայտնում է Esquire.ru-ն:

Բնակելի տներից բացի աղբի տեսակավորման կանցնեն նաև սոցիալական ոլորտի հաստատությունները, խանութները, ենթակառուցվածքային այլ օբյեկտներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---