// IP Marketing video - START// IP Marketing video - END

Սոցցանցերում ֆլեշմոբ է սկսվել ի աջակցություն Խաչատուրյան քույրերի

Սոցցանցերում ֆլեշմոբ է սկսվել ի աջակցություն Խաչատուրյան քույրերի

PanARMENIAN.Net - Սոցցանցերում ֆլեշմոբ է սկսվել ի աջակցություն Խաչատուրյան քույրերի՝ Մարիայի, Քրիստինայի և Անգելինայի, որոնք մեղադրվում են հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի, սպանության մեջ:

Աղջիկներից 2-ին սպառնում է 8-20 տարվա ազատազրկում, սակայն սոցցանցերի օգտատերերը համաձայն չեն ՌԴ ՔԿ մեղադրանքին: Նրանց կարծիքով, իրավապահները հաշվի չեն առնում տղամարդու դերը դուստրերի հանցագործության մեջ, գրում է Medialeaks.ru-ն:

Հօգուտ Խաչատուրյան քույրերի ֆլեշմոբը սկսվել է սոցցանցերում հունիսի լույս 17-ի գիշերը: Օգտատերերը հրապարակումներ են անում #Երեքքույր, #Մենքխաչատուրյանքույրերնենք և #Ազատությունխաչատուրյանքույրերին հեշթեգերով: Միևնույն ժամանակ մարդիկ փորձում են ուշադրություն հրավիրել այդ քրգործին Change.org կայքում հրապարակված խնդրագրով, որը հասցեագրված է ՌԴ դատախազությանը: Հեղինակները պահանջում են լիովին արդարացնել Խաչատուրյան քույրերին: Հունիսի 19-ի դրությամբ խնդրագիրը ստորագրել է ավելի քան 58,000 մարդ: Խնդրագրի հեղինակն է իրավապաշտպան, «Նախագիծ W. Փոխօգնություն կանանց համար» նախագծի համահիմնադիր Ալյոնա Պոպովան:

Առաջիններից մեկն ի պաշտպանություն աղջիկների սոցցանցերում հանդես է եկել հայտնի գրող Նարինե Աբգարյանը: Նա կոչ է արել իշխանություններին «լրամշակել» ընտանեկան բռնության մասով օրենսդրությունը, իսկ օգտատերերին՝ սատարել քույրերի փաստաբաններին:

Բոլորից հեռուն են գնացել «Ֆեմինիստուհիները պարզաբանում են» ալիքի սեփականատերերը: Բլոգեր կանայք հրապարակում են արել Instagram-ում քույրերի մասին և առաջարկել են բաժանորդներին առցանց ակցիաներ կազմակերպել և միայնակ պիկետների դուրս գալ ի աջակցություն աղջիկների:

Օգտատերերը համեմատում են Խաչատուրյան քույրերի գործը «Մեդուզա» պարբերականի թղթակից Իվան Գոլունովի ձերբակալության հետ:

Գուլունովին ձերբակալել էին թմրանյութեր պահելու և իրացնելու մեղադրանքով և հետո ազատ արձակել ի պաշտպանություն նրա կազմակերպված մեդիաարշավից հետո:

Աղմկահարույց սպանությունը կատարվել է 2018-ի հուլիսին, Մոսկվայում: Հուլիսի 27-ի երեկոյան Ալուֆևի մայրուղու թիվ 56 շենքի մուտքի աստիճանավանդակում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում ծակող-կտրող գործիքով հասցված բազմաթիվ վերքերով: Հաջորդ օրը սպանության կասկածանքով ձերբակալվեցին նրա դուստրերը՝ 17, 18 և 19 տարեկան: Նրանք խոստովանեցին մեղքը: Ինչպես ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ, հարցաքննության ժամանակ աղջիկները պատմել են, որ հոր հանդեպ «անձնական հակակրանք են ունեցել, քանի որ վերջինս տևական ժամանակ նրանց բարոյական տառապանքներ է պատճառել»:3 ամիս անց Բասմանի շրջանի դատարանն ազատեց քույրերին քննչական մեկուսարանից, որտեղ նրանք 2 ամիս էին անցկացրել: Բոլորի հանդեպ խափանման նոր միջոց կիրառվեց՝ որոշակի գործողությունների արգելք, այդ թվում բջջային կապի և ինտերնետի կիրառման:

Միխայիլ Խաչատուրյանն ապրում էր Մարիայի, Անգելինայի և Քրիստինայի հետ նրանց մորից առանձին, երեք սենյականոց բնակարանում: Մայրը հեռացել էր ընտանիքից մոտ 7 ամիս առաջ: Քույրերը նաև ավագ եղբայր ունեն, որն առանձին է ապրում:

2019-ի մայիսին գործը շարունակություն ստացավ՝ քննությունը պարզեց, որ Միխայիլ Խաչատուրյանը սեռական հարաբերություններ էր պարտադրում դուստրերին: Որպես ապացույց ծառայեցին հոր և աղջիկներից մեկի ԴՆԹ հետքերը, որ հայտնաբերվեցին անկողնու նույն կոմպլեկտի վրա փորձաքննության ժամանակ: Քույրերի փաստաբան Ալեքսյե Լիպցերը պատմել է, որ Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրգործ էր հարուցվել «մանկապղծության» «սեռակն բնույթի գործողությունների պարտադրման», «բռնաբարության» կամ «անչափահասների հանդեպ սեռական բնույթի գործողությունների» մեղադրանքով: Հետաքննությունն ավարտին մոտեցավ 2019-ի հունիսին: Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել քույրերին ՌԴ Օրենսդրության «Խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ» հոդվածով: Ավագ և միջնեկ քույրերին 8-20 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ կրտսերն անմեղսունակ է ճանաչվել և ազատվել է քրեական պատասխանատվությունից: Գործը փոխանցվելու է դատարան 2 ամսվա ընթացքում:

«Մեղադրյալների գործողությունները գնահատելիս՝ հաշվի է առնվել, որ հանցագործության դրդապառճառը եղել է անձնական հակակրանքը, որը պայմանավորված էր այն հանգամանքով, որ հայրը տևական ժամանակ ֆիզիկական և հոգեկան տառապանքներ է պատճառել իր դուստրերին»,-ասվում է ՌԴ ՔԿ կայքում:

 Ուշագրավ
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, կուսակցությունը հավաքել է ձայների 42%-ը
Ընդհանուր առմամբ 19 մարդ է տուժել, որից 4 վիճակը գնահատվում է ծանր
Պատճառը, ինչպես հայտարարել է կառավարությունը, հարձակումներն են մահմեդականների վրա